Պենտագոնը մտադիր է մի քանի ռազմաբազա հիմնել Աֆրիկայում, Հարավ-Արևմտյան Ասիայում և Մերձավոր Արևելքում՝ «Իսլամական պետության» դեմ պայքարի համար. գրում է The New York Times-ը:
Նշվում է, որ ռազմաբազաները կարող են օգտագործվել հետախույզների հավաքագրման և զինյալների դիրքերի ուղղությամբ ավիահարվածների նպատակով. որոնք հավատարմության երդում են տվել ահաբեկչական խմբավորմանն այլ երկրներում:
ԱՄՆ ՊՆ-ն համապատասխան ծրագիրն ուղարկել է Սպիտակ տուն:
Օբամայի վարչակազմի բարձրաստիճան զինվորական ներկայացուցիչների կարծիքով՝ ռազմաբազան կօգնի հատուկ օպերացիաներ իրականացնելու համար:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ-ն ակտիվորեն նոր դաշնակիցներ է փնտրում «Իսլամական պետության» դեմ պայքարի համար: Մասնավորապես, Նիդեռլանդները, Շվեդիան, Նորվեգիան և Ֆինլանդիան օրերս համապատասխան հարցում են հղել Վաշինգտոնին:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան