Լուսանկարներ, որոնց իրական լինելուն պետք չէ հավատալ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն փաստը, որ չպետք է կուրորեն հավատալ այն ամենին, ինչ տեսնում եք համացանցում, հայտնի է շատերին: Սակայն հաճախ մարդիկ շարունակում են թակարդն ընկել՝ տարածելով լուսանկարներ, որոնք իրականում հմտորեն ֆոտոմոնտաժի են ենթարկվել:

Ֆոտոշոփը կարող է հրաշքներ գործել:

1. Սիրիացի տղան քնել է իր ծնողների գերեզմանի մոտ

1

Իրականում սա 25-ամյա լուսանկարիչ Աբդուլա Ազիզ ալ-Օթաիբիի արտ-ծրագիրն է: Այս լուսանկարով նա ցանկացել է ցույց տալ, որ ծնողների հանդեպ երեխայի սերն անսահման է, և նույնիսկ մահը չի կարող խոչընդոտ լինել: Հեղինակի խոսքով՝ այս լուսանկարը ոչ մի կապ չունի սիրիական ճգնաժամի հետ:

2. 2009թ. Ատլանտիկայում Air France-ի ինքնաթիռի կործանումը

2

Համացանցում տարածված այս լուսանկարում, իբր, ուղևորը հասցրել է լուսանկարել կործանման պահը մահից առաջ: Սակայն իրականում սա մի կադր է «Կենդանի մնալ» սերիալից:

3. Երիտասարդը մեկնել է պատերազմի 1914թ. և թողել հեծանիվը ծառի մեջ

3

Երիտասարդի մասին այս գեղեցիկ պատմությունը, ով գնացել է պատերազմի, թողել հեծանիվը ծառի մեջ և այդպես էլ չի վերադարձել, կեղծ է եղել: Իսկ լուսանկարը իրական է, սակայն պատերազմի հետ ոչ մի կապ չունի:

4. Սթիվեն Սիգալը եղջյուրներ է ցույց տալիս Վլադիմիր Պուտինի գլխին

4

Նման բան չի եղել: Նրանք հանդիպել են միջոցառման ժամանակ, սակայն Սթիվեն Սիգալը եղջյուրներ ցույց չի տվել:

5. Զբոսաշրջիկը լուսանկարվում է ինքնաթիռի ֆոնին, որը քիչ անց կբախվի Նյու Յորքի Առևտրի համաշխարհային կենտրոնի շենքին

5

Լուսանկարի հեղինակը Պիտեր Գուզլին է, ով պատկերված է լուսանկարում: Նախ, ինքնաթիռն այլ ավիաընկերությանն է պատկանում, երկրորդ հերթին, այն մոտենում է շենքին ոչ այդ կողմից: Սակայն այս փաստարկները նրան չեն խանգարել, որպեսզի համոզի հանրությանը, որ լուսանկարն իրական է:

6. Երեխան հարվածում է փորի ներսից

6

Այս կադրը անսահման հուզիչ է, սակայն մարդիկ, ովքեր մի փոքր ծանոթ են մարդու անատոմիայի հետ, կարող են փաստել, որ սա ֆոտոշոփ է:

7. Տղամարդը Առաջին համաշխարհային պատերազմի զինվորների հետմահու դիմակներ է պատրաստում

7

Լուսանկարի դիմակներն իրական են, սակայն տղամարդը դիմակներ է պատրաստում ոչ հետմահու, այլ մարտերի ընթացքում զինվորներին վնասվածքներից պաշտպանելու համար:

8. Պեկինի բնակիչներն ուժեղ սմոգի պատճառով հիանում են արևածագով հատուկ էկրանի միջոցով

8

Այն, որ Պեկինի բնակիչները տառապում են սմոգից, ճիշտ է: Ինչպես նաև այն, որ նման գովազդային վահանակ կա: Սակայն այս երկու փաստերը ոչ մի կերպ կապված չեն: Սա սովորական գովազդային վահանակ է, որում ցույց են տրվում տարբեր գովազդներ, այդ թվում` արևածագի կադրեր:

9. Ազատության արձանը` Սենդի փոթորկի ժամանակ

9

Սա կադր է «Վաղը չէ մյուս օրը» ֆիլմից:

10. Կղզի կիսալուսնով և աստղով

10

Կիսալուսնի կղզի իրականում գոյություն ունի: Մոլոկինի կղզին է՝ Հավայան կղզիներից ոչ հեռու: Սակայն աստղն ավելացրել են ֆոտոշոփի միջոցով:

11. Գիտնականների կողմից հայտնաբերած օձի նոր` գունավոր տեսակ

11

Սովորական օձ է, որին ներկել են ֆոտոշոփի միոցով:

12. Հյուսիսափայլ Ալյասկայում

12

Սա իրականությունից հեռու կադր է:




Լրահոս