Նման կոչերի կարիք բացարձակապես չի զգացվում. Հերմինե Նաղդալյանը` Պետդեպի և ԵՄ-ի հայտարարությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղի ունեցած ՀՀԿ Գործադիր մարմնի  նիստի ընթացքում քննարկվել են ներկուսակցական հարցեր, անդրադարձ է եղել նաև դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին:

Անդրադառնալով ԵՄ-ի և ԱՄՆ Պետդեպի կողմից կատարված այն հայտարարություններին, որ ընտրակեղծիքների առումով պետք է հետևողական լինել, Նաղդալյանը նշեց, որ իշխանությունների կողմից շատ հետևողական արձագանք է եղել ընտրակեղծիքների մասին բոլոր տեղեկատվությունների առնչությամբ: «Նման կոչերի կարիք բացարձակապես չի զգացվում, օպերատիվ աշխատանքը կատարվում է», – հավելեց նա:

Անդրադառնալով ԵԽԽՎ դիտորդների կողմից հրապարակված կարծիքին, նա նշեց, որ դիտորդներն ընդամենը երեք օր են եղել Հայաստանում և չէին կարող լիովին ծանոթանալ ՀՀ օրենսդրությանը, որն էլ պատճառ դարձել նման կարծիքի հրապարակման համար:

 




Լրահոս