«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը որոկազրկվել է 3 խաղով և բաց կթողնի առաջիկա 3 հանդիպումները:
Պրեմյեր լիգայի 16-րդ տուրի` «Վեսթ Հեմի» հետ խաղում ստանդարտ իրավիճակի խաղարկման ժամանակ 31-ամյա ֆուտբոլիստն արմունկով հարվածել էր մրցակցի պաշտպան Ուինսթոն Ռիդի դեմքին: Հենց այդ խաղային դրվագն էլ դարձել է նրա որակազրկման պատճառը:
Շվայնշտայգերը բողոքարկել է Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի մեղադրանքը, սակայն որակազրկումից խուսափել նրան չհաջողվեց: