Շվայնշտայգերը կարող է տեղափոխվել ՊՍԺ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը կարող է մարզական կարիերան շարունակել ֆրանսիական ՊՍԺ-ում:

Goal.com-ը հայտնում է, որ ֆրանսիացիների նորանշանակ գլխավոր մարզիչ Ունայ Էմերին փոխարինող է փնտրում թիմի կիսապաշտպան Բլեզ Մատյուիդիին, ով ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում կհեռանա ՊՍԺ-ից:

Բաստիան Շվայնշտայգերի գործող պայմանագրի ժամկետը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ նախատեսված է մինչ 2018 թվականի ամառը:




Լրահոս