Մադրիդի «Ռեալ»-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման մեկնաբանել է ազգային թիմից իրեն հեռացնելու մասին որոշումը:
«Հարգում եմ Ֆրանսիայի հավաքականից հեռացվելու որոշումը: Ասեմ ավելին. լիովին վստահում եմ Ֆրանսիայի ֆուտբոլի միության նախագահ Նոել լե Գրեին»,- նշել է Բենզեման:
Հիշեցնենք, որ նախօրեին Ֆրանսիայի ֆուտբոլի միությունը որոշում է կայացրել 27-ամյա Բենզեմային ազգային թիմի կազմից հեռացնելու մասին: