UFC-ի նախկին չեմպիոնուհի Ռոնդա Ռոուզին (12-1) խոսել է Հոլլի Հոլմի հետ իր ունեցած մենամարտի և ռևանշի մասին:
Հիշեցնենք, որ Ռոնդան այդ մենամարտի ժամանակ առաջին անգամ ծանր նոկաուտի ենթարկվեց:
Պատասխանելով Հոլլի հետ կայացած մենամարտի մասին հարցին` հայազգի մարզուհին ասել է. «Ես հարված բաց թողեցի հենց առաջին ռաունդում, որը վնասեց բերանս ու ատամներս: Սկզբից արդեն իսկ չէի կարողանում ոտքի վրա կանգնել, իսկ ընդմիջմանը չէի կարողանում մտածել անգամ: Եվ հենց այդ պահին ես թքեցի ոտքիս, որպեսզի ազատվեմ բերանումս եղած արյունից: Ինձ դույլ մոտեցրին, և ես այդ պահին մտածեցի` ինչո՞ւ դրա մեջ չթքեցի, քանի որ ես երբեք չեմ թքում հատակին: Հետո հասկացա, որ ամեն ինչ մեխանիկորեն եմ արել` արյունից ազատվելու համար:
Բայց ես շարունակում էի պնդել ինքս ինձ` որ լավ եմ, պետք է շարունակել մարտը:
Հիմա ես պարզապես ամաչում եմ: Այն, թե ինչպես ես մենամարտեցի այդ ամենից հետո, նկարագրում է ինձ ոչ ամենալավ երանգներով: Ես արդեն մարտի մեջ չէի:
Այժմ ես պետք է վերադառնամ ու հաղթեմ, եթե անգամ կորցնեմ ատամներս, կոտրեմ դունչս, կամ բացվի շուրթիս վրա եղած վերքը: Դա արդեն նշանակություն չունի»:
Խոսելով իր կարիերայի շարունակության մասին` Ռոուզին ասել է. «Իմ կարիերայի ապագան կորոշի Հոլի հետ ռևանշ-մենամարտը: Կա’մ կհաղթեմ ու կշարունակեմ առաջ ընթանալ, կա’մ կպարտվեմ ու կվերջացնեմ այս ամենը»:
Անդրադառնալով իր մարզիչ Էդմոնդ Թարվեդյանի մասին թեմային` Ռոնդան նշել է, որ կշարունակի համագործակցությունը նրա հետ, չնայած որ իր մայրը դեմ է Թարվերդյանի հետ դստեր հետագա համագործակցությանը: