«Ռազմաբազայի տարածքում կայանալիք դատավարությունը հրապարակայնության վրա չի ազդի»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լրատվամիջոցների մասնակցությունը դատավարությանը պետք է որոշի դատարանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներին սպանելու մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի՝ ռազմաբազայի տարածքում կայանալիք դատավարությանը, նման տեսակետ հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

Լրագրողների դիտարկմանը՝ արդյոք արտագնա նիստ հրավիրելու հանգամանքը չի՞ անդրադառնա գործի հրապարակայնության վրա, Գևորգ Կոստանյանը նկատեց, որ արտագնա նիստ հրավիրելու իրավական հիմքը կա. «Սա չի կարող հրապարակայնությանը խոչընդոտել: Անկախ նրանից, թե դա որտեղ է, հրապարակայնությունը երաշխավորվելու է նույն կերպ: Հրապարակայնության բոլոր դրսևորումները կլինեն»:




Լրահոս