Ծեծկռտուք Գերագույն ռադայում Յացենյուկի ելույթի ժամանակ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի Գերագույն ռադայում ծեծկռտուք է առաջացել երկրի վարչապետ Արսենի Յացենյուկի ելույթի ժամանակ, փոխանցում է Korrespondent.net-ը:

«Պյոտր Պորոշենկոյի Բլոկ» կուսակցությունից պատգամավոր Օլեգ Բարնան, ով ստորագրահավաք է անցկացնում Յացենյուկի հրաժարականի համար, մոտեցել է Յացենյուկին և փորձել բարձրացնել նրան և հեռացնել ամբիոնից:

Ամբիոնին են մոտեցել «Ազգային ճակատ»-ի պատգամավորներն ու պաշտպանել երկրի վարչապետին: Ծեծկռտուք է առաջացել, տուժածներ չկան:

Ծաղկեփունջը, որով Բարնան մոտեցել է Յացենյուկին, Նիկոլայ Տոմենկոյի համար էր, ով ուրբաթ օրը նշում է իր ծննդյան օրը:

Այն բանից հետո, երբ կրքերը հանդարտվել են, Ուկրաինայի վարչապետը հայտարարել է, որ չի պատրաստվում մեկնաբանել տեղի ունեցածը՝ նշելով, որ «հիմարները շատ են»:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս