
Իրաքի իշխանությունները դիմել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ բողոքելով թուրքական իշախանությունների գործողություններից, որոնք հրաժարվում են դուրս բերել թուրքական զորքերը Մոսուլից. փոխանցում է Lifenews-ը:
Բաղդադը բազմիցս դիմել է Թուրքիայի իշխանություններին՝ պահանջելով դուրս բերել զորքերը երկրի տարածքից, սակայն Անկարան հրաժարվել է:
Նամակում Բաղդադը խնդրում է անհապաղ դուրս բերել թուրքական զորքերը երկրի տարածքից, ինչը դիտարկվում է որպես միջազգային կազմակերպության կանոնադրության «կոպիտ խախտում»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս հնչած պահանջներին պատասխանել է, որ Թուրքիան չի պատրաստվում դուրս բերել իր զորքերը, քանի որ դեռևս 2014թ. Իրաքի վարչապետը դիմել է իրեն՝ զինծառայողներին և ոստիկաններին վերապատրաստելու նպատակով զորքերի տեղակայման համար:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան