Բաղդադը կոչ է արել Թուրքիային դուրս բերել զորքերը Իրաքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքական զորքերը, որոնք անօրինական գտնվում են Իրաքում, պետք է անմիջապես լքեն երկրի տարածքը: Այս մասին անվտանգության հարցով Մյունխենի համաժողովի շրջանակներում հայտարարել է Իրաքի վարչապետ Հայդեր Աբադին:

«Թուրքական զորքերն անօրինական գտնվում են Իրաքում, որոնք պետք է լքեն երկրի տարածքը: Հավատում եմ, որ Թուրքիան լսում է մեր կոչը… Թուրքիան կարող է օգնել Իրաքին առանց զորքեր ուղարկելու»,-նրա խոսքն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն:

Դեկտեմբերին Իրաքի և Թուրքիայի միջև հարաբերությունները սրվեցին, երբ թուրք զինծառայողները ներխուժեցին Իրաք՝ ազգային ստորաբաժանումների նախապատրաստման պատրվակով: Դրանից հետո Իրաքը ՄԱԿ-ի ԱԽ նամակ հղեց՝ խնդրանքով պահանջել Թուրքիայից դուրս բերել զորքերը: Թուրքիայի նախագահ Էրդողանն Իրաքի բողոքն անազնիվ քայլ անվանեց:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան   




Լրահոս