Այսօր տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը, որին մասնակցում էին 245 պատվիրակները։ Բացման խոսքով հանդես եկավ կուսակցության անդամ, պատգամավոր էդմոն Մարուքյանը։
Նա նշեց, որ կուսակցության գործունեությունը բաց և թափանցիկ է լինելու, իսկ գլխավոր նպատակը լինելու է քաղաքական համակարգի առողջացումը։ Նրա խոսքով` բոլոր խնդիրների շան գլուխը թաղված է քաղաքական համակարգում։ Մարուքյանը հավելեց, որ գլխավոր խնդիր է կառավարման անարդյունավետ և ծախսատար համակարգը։