Նոր Զելանդիայի իշխանությունները հրատարակել են արգելված անունների ցանկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոր Զելանդիայի իշխանությունները հրապարակել են արգելված անունների ցանկը, որոնցով չի թույլատրվում անվանակոչել նորածիններին, քանի որ դրանք չափից ավելի տարօրինակ կամ վիրավորական են։ Ցուցակում ընդգրկված է 77 անուն: 
Այսպիսով, երկրում արգելվել է նորածին երեխաներին տիտղոսներով անվանակոչել, օրինակ՝ հերցոգ, թագավոր կամ արքայադուստր: 
Արգելվել է կիրառել այնպիսի անուններ, ինչպիսիք են օրինակ՝ 4Real (իրական), Number 16 Bus Shelter (16-րդ կանգառի ավտոբուս), Talula Does the Hula from Hawaii (հավայական հուլա պարող Թալուլա) և այլն: Ցուցակում ներառվել են նաև այնպիսի անուններ, ինչպիսիք են՝ 2-րդ, 3-րդ, 5-րդ: Արգելված անուններից ամենատարածվածը Ջասթիս (արդարություն) անունն է: 




Լրահոս