
«Ժողովուրդ»-ը «Հայկական վերածնունդ» միավորման մամլո խոսնակ Վահե Մոսինյանից հետաքրքրվեց, թե ինչու իրենք էլ չեն միանում փողոցային պայքարին: Ըստ Մոսինյանի՝ իրենք ի սկզբանե պայքարի այդ ձեւով չեն գործել, բայց իրենք այժմ էլ պայքարում են արդարության վերականգման համար:
«Տեղի են ունեցել ընտրակեղծիքներ, որոնք մեծ չափերի բնույթ են ունեցել: Փորձել ենք ամեն ինչ բարձրաձայնելով արդարության վերկանգման հասնել: Այսինքն՝ որքանով որ մենք փաստեր ունենք՝ բոլոր տեղամասերի հետ կապված, հետամուտ կլինենք, որպեսզի արդարությունը վերականգնվի»,- ասաց մեր զրուցակիցը: