Ինչո՞ւ Արթուր Բաղդասարյանը հանրաքվեից հետո այդպես էլ իր կարծիքը չհայտնեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Օրինաց երկիր» կուսակցության մամլո խոսնակ Արթուր Միսակյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել՝ ինչու իրենց առաջնորդ Արթուր Բաղդասարյանը հանրաքվեից հետո այդպես էլ իր կարծիքը չհայտնեց տեղի ունեցածի վերաբերյալ: Միսակյանը փոխանցեց, որ ՕԵԿ խմբակցությունն իր տեսակետն արտահայտել է հայտարարության տեսքով: «Մենք առաջինն ենք եղել, որ պաշտոնական դիրքորոշում ենք հայտնել հանրաքվեի ընթացքի, նախնական գործընթացների հետ կապված:

Բավականին լայնածավալ հայտարարություն ենք արել, որտեղ վստահ եմ՝ բոլոր հարցերի պատասխանները կգտնեք»,- ասաց Բաղդասարյանի խոսնակը: Մի խոսքով, այդպես էլ անհայտ մնաց, թե Արթուր Բաղդասարյանն ինչու է այսքան խորը «ընդհատակ» անցել: Միգուցե նա ցանկանում է, որպեսզի մարդիկ միառժամանակ իրեն մոռանա՞ն՝ հույս ունենալով, որ այդ դեպքում հնարավոր է նաեւ իր քաղաքական գործունեության ոչ այնքան լուսավոր էջերը եւս մոռացության մատնվեն:




Լրահոս