![](https://armlur.am/wp-content/uploads/2015/03/artak-shaboyan2.jpg)
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն իր ընտանիքի հետ առաջիկայում Հայաստանից մեկնելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Երեկ Արտակ Շաբոյանն իր ընտանիքի անդամների հետ այցելել է ԱՄՆ դեսպանատուն` այդ երկիր մուտք գործելու վիզա ստանալու նպատակով:
«Ժողովուրդ»-ը փորձեց ՏՄՊՊ հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանից պարզել, թե ինչու է Արտակ Շաբոյանն ընտանյոք հանդերձ դիմել դեսպանատուն, արդյո՞ք նա պատրաստվում է արտագաղթել:
Շաբոյանի մամուլի քարտուղարն ասաց, որ ՏՄՊՊ հանձնաժողովի նախագահն ԱՄՆ է մեկնելու «անձնական այցով»: Գայանե Սահակյանը, սակայն, չկարողացավ ասել, թե կոնկրետ երբ է նա պատրաստվում մեկնել ԱՄՆ: