ԱՆՈՒՆԸ ՀԱՅՏՆԻ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կայացել է «Մանկական Նոր ալիք» երգի մրցույթի կիսաեզրափակիչ փուլը, որին Հայաստանից մասնակցում էին Ռուդիկ Գրիգորյանը, Էլինա Չոլախյանը, Անգելինա Գասպարյանը, Տաթեւ Ենգիբարյանը, Կարապետ Կարապետյանը եւ Դավիթ Վարդանյանը: Ընտրությունն արդեն արված է. օգոստոսի 16-18-ը Արտեկում անցկացվող «Մանկական Նոր ալիք 2013»-ին Հայաստանը կներկայացնի Էլինա Չոլախյանը:
Հիշեցնենք նաեւ, որ «Նոր ալիք-2013» միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի «Հայաստանի ձայնը» նախագծի հաղթող 18-ամյա Մերի Մնջոյանը:




Լրահոս