«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը շնորհավորակ խոսք է հղել Հայ Յեղափոխական Դաշնակցության 125-րդ տարեդարձի առթիվ.
«Անկեղծորեն, սրտանց ուրախանում եմ Հայ Յեղափոխական Դաշնակցության 125-րդ տարեդարձի առթիվ, և շնորհավորում եմ Դաշնակցության բոլոր անդամներին հոբելյանի առթիվ: Հարյուրամյակների ստացած փորձը ցույց է տվել, որ Դուք ուրախացել եք Հայոց աշխահի առանջընթացով և ձեռքբերումներով, մեկնել եք օգնող ձեռքը անկեղծ բարեկամին:
Դուք երբեք չեք ընդունել հակասությունը, մոլորությունը, կասկածը, հուսահատությունն ու խավարը,: Դուք միշտ պայքարել եք միասնության, ճշմարտության, հավատի, հույս, լույսի և հաղթանակի համար: Ձեր պայքարով նպաստել Հայոց աշխարհի արդար դատին: Դուք մեր երկրի այն քաղաքական ուժն եք, որի հետ ժամանակային տարբեր փուլերում եզդի ժողովրդի զավակները մասնակցել են Հայոց անկախ պետականության ձեռքբերմանը, վայլել Արցախի ազգային ազատագրական պայքարի հաղթական բերկրանքը, վաստակել հայ ժողովրդի հետ հավերժ միասին լինելու իրավունքը:
Կրկին անգամ շնորհավորում եմ Ձեզ, թող հաջողությունը ամենուր ուղեկցի Ձեզ: Մեր ընդհանուր տանը տանք մեր ունեցած լավագույն բաները:
Աստված Ապավեն»: