Մենք շատ ենք երազել, եկել է այդ ցանկությունն իրականություն դարձնելու ժամանակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հավատացեք ոչ ոք չի գա և ցավով չի ասի, որ պետք է իդեալական ընտրություններ անցկացնենք, բացառենք ընտրակեղծարարությունը և ապահովենք կատարյալ ընտրություններ: Ստեղծագործենք և ապրենք մեր բարեկեցիկ երկրում: Եթե ոչ մենք մեզ չվստահենք չհավատանք: Եվ չսատարենք մեկս մյուսին: Յուրաքանչյուրս պետք է պարտավորվի պահպանել ՀՀ Սահմանադրությունը, օրենքները ազնվորեն ու բարեխղճորեն կատարի իր պարտականությունները հանուն մեր Նոր Հայաստանի բարգավաճմանը և իր բարօրություն նրա քաղաքացիների:

Այսօր երբ միջազգային անկայունությունից մեզ բոլորիս սպասվում են տարբեր մարտահրավերներ, մենք միայն մենք ենք պարտավոր կատարել ազատ, արդար, թափանցիկ և արժանահավատ արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք <<Ի վերջո պետք է դառնա Հայաստանում 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության վերջնական հաղթանակի վերջնական հանգրվանը>>, ինչպես իր խոսքում ասել է ՀՀ Վարչապետ Ն. Փաշինյանը: Վերջին տարիներին Ընտրական օրենսգրքի քննարկումների ժամանակ կարելի է ասել օրենսգրքի ամեն մի կետ դարձավ քննարկման առարկա, որովհետև կողմերը շահագրգռված էին հայտնաբերել և փակել այն բոլոր բացերը, որոնք ընտրողին կամ կուսակցություններին թույլ կտային կեղծել ընտրության արդյունքները:

Հաճախ դիմեցին Եվրոպական ընտրական փորձին, Ընտրական օրենսգրքի նախագիծը ուղարկվեց Վենետիկի Հանձնաժողով, հաշվի առավ նրանց խորհրդատվությունները: Ամեն ինչ արվեց, որ գոնե այս ընտրությունից հետո կողմերը չհայտարարեն, որ ընտրությունները կեղծվել են և ցանկանան արդյունքները վիճարկեն: Բայց շատ շատերը չէին ուզում ճանաչել ժողովրդի իշխանությունը, իսկ ժողովուրդն ու ժողովրդական կառավարությունը դեռևս չունեին իրենց գաղափարերն ու նպատակները լիարժեքորեն կյանքի կոչելու գործիքը և եղավ այն ինչ եղավ…

Հիմա, երբ մեր երկրում տեղի է ունեցել հեղափոխություն և որոշիչ քաղաքական ուժը՝ ժողովուրդն է, որին պատկանում է իշխանությունը, արդյոք միայն հին վիճահարույց Ընտրական օրենսգրքով հնարավոր է կատարել իդեալական ընտրությունները և երաշխավորել ընտրության արդյունքների վստահելիությունը:

Փոխհամաձայնությունների և փոխզիջումների հիման վրա, որն ողջունելի կլինի Հայաստանի բնակչության համար և կստիպի յուրաքանչյուրին դասեր քաղել անցյալի սխալներից: Իհարկե այն շատ կարևոր և հնարավոր է, բայց մենք պետք է համախմբվենք և խնդիրը համարենք մեր յուրաքանչյուրիս խնդիրը: Կանգնենք միմյանց կողքին և կատարենք արդարացի ընտրություններ, որպեսզի միայն մեր կամքը լինի իշխանության, կառավարության ձևավորման հիմքը:

Իսկ կեղծողը պետք է համոզված լինի, որ նա անպայման կենթարկվի համապատասխան պատասխանատվության և կարժանանա հանրության հակակրանքին: Ոչ ոք այդ թվում ընտրական հանձնաժողովի անդամը չպետք է մտածի, որ հնարավոր է իր օգտին կամ որևէ կուսակցության օգտին ինքը կարող է կեղծիքներ անել: Հավատացեք մենք կարող ենք արդարացի ընտրություններ կատարել: Թեկուզ այս օրենսգրքով և ցույց տանք, որ ժողովրդի քաղաքական գործոնը բացառելու բոլոր փորձերը կարժանանան միասնական, ժողովրդական դիմադրության: Կարևորը խոսքի և գործի համատեղելիությունն է:

Պետք է վերջ տրվի անվստահության մթնոլորտին, մեկ մեկու մեղադրելուն, բացը լրացվի միմյանց փոխադարձ հասկանալու և սխալները շտկելու կամք ցուցաբերելով: Կարևորը, որ ոչ ոք չմտածի, որ ընտրությունները հերթական անգամ կկեղծվեն, այլ գիտակցի, որ ընտրակեղծիքները վնաս են նաև իրեն: Անհրաժեշտ է, որ մարդիկ այդպես մտածեն: Մենք պետք է ափսոսանք, որ ժամանակին ընտրակեղծիքների դեմ պատշաճ պայքար չկարողացանք տանել և այդ <<Չարիքը>> մտավ մեր կյանքը: Հիմա շատ կարևոր չէ այդ ընտրակեղծիքները ինչպես մտան մեր կյանքը, եկել է ժամն այն հնարավորիս արագ վերացնելու համար:

Մեզ հարիր չի նման ընտրական մշակույթը: Այսօր նոր Ընտրական համակարգով, մեր ավանդույթներով, մեր մաքուր բարքերով, մենք պետք է կազմակերպենք ազատ, անկախ և թափանցիկ ընտրություններ: Եվ այդ օրը հեռու չէ, ցանկացած պայմաններում էլ ընտրությունը միշտ կա, միայն պետք է վերջ տրվի տարբեր հայտարարություններին, ամպագոռգոռ խոսելուն, կա քաղաքական կամք հարկավոր է իրագործել: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների առանցքային իմաստն այն է, որ ՀՀ քաղաքացին է որոշում կայացնելու թե ով պետք է լինի իր ներկայացուցիչը մեր ներկայացուցչական մարմնում և ժողովրդի կամքի ռեալ արտահայտումն երբեք այլևս չպետք է դրվի կասկածի տակ:

Հավատացեք ամենակատարյալ օրենքն իսկ կարելի է խախտել, եթե չկա վստահություն, չկա ավանդույթի ուժ, չկա նորմալ ընտրություններ կազմակերպելու սովորություն ու կամք: Հավատանք միմյանց և այսուհետ ընտրություններից հետո թող հետընտրական դժգոհություններ չլինեն, մեկը մյուսին չմեղադրի ընտրակեղծարարության մեջ: Այլ այնպիսի ընտրություններ անցկացնենք, որ բոլորս ընդունենք ընտրության արդյունքների օրինականությունը: Իշխանությունների, ընդդիմության, քաղաքացիական հասարակության միջև լայն կոնսենսուսի հիման վրա:

ՀՀ օրենսդրությամբ լուծվեց նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, մեր խորհրդարանում ընդգրկելու հարցը: ՀՀ Սահմանադրության համաձայն Ընտրական օրենսգրքի 84-րդ հոդ. 4-րդ կետում սահմանված է, որ կուսակցության, կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի երկրորդ մասում ընդգրկվում են ընտրությունների նախորդ վերջին մարդահամարի տվյալներով, առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող, առաջին չորս ազգային փոքրամասնության ներկայացուցիչները: Ես գտնում եմ, որ տվյալ նորմը պետք է պարտադիր լինի և հավատացած եմ, որ ցանկության դեպքում ընտրություններին մասնակցող ցանկացած կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք ռեալ կարող է իր ընտրական ցուցակի 2-րդ մասում ընդգրկել 4 ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին: Եվ վստահեմ, որ ազգային փոքրամասնությունների տրված մանդատը, երբեք թափուր չի մնա:

Մեր նոր Հանրապետության ղեկավարության և հայ ժողովրդի առավել ուշադրությունն ազգային փոքրամասնությունների նկատմամբ կերաշխավորվի և կհաստատվի նաև մեր նոր խորհրդարանում: Այն օգնող, օժանդակող կարող է լինել և ոչ մի դեպքում չի խանգարի՝ մեր առաջընթացին: Այն անհրաժեշտություն է ազգային փոքրամասնությունների կարգավիճակից բխող հարաբերությունների կարգավորումն ապահովելու համար:

Չնայած մենք չենք տեսնում այն դաշտը, որտեղ մեր ժողովրդի ներկայացուցիչները կարող են մրցակցել հավասար պայմաններում: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ այն խորհրդարաններն, որոնցում իսկապես արտացոլված են հասարակության բազմազանությունը, մշակվում է ողջ հասարակության կարիքներին ավելի համապատասխան քաղաքականություն և միմիայն նպաստում է ժողովրդավարությանը: Եկել է հետևություններ անելու ժամանակը և ընտրություններով լավագույն իրավիճակին հասնելու ժամանակը: Հավատացած եմ այսուհետ խորհրդարանում իրենց տեղը կգտնեն հիմնականում չվարքաբեկված, հմուտ, կիրթ, քաղաքավարիր և պարկեշտ անձիք:

Կկատարվի հասարակության պահանջը և որակի լուրջ փոփոխությունների և արդարացի ընտրություններ անցկացնելու առումով: Ի վերջո մենք պարտավոր ենք լուրջ վերաբերվենք ընտրություններին, որովհետև այդ ընտրվողներից շատ բան է կախված: Սկզբունքն ու ճշմարտությունը կարևոր է, երբեք չփոխենք ժողովրդի հավատը ընտրությունների գործընթացի, նրա հասարակական, քաղաքական իմաստի և բովանդակության հանդեպ: Իսկ արմատական փոփոխություններն ինքնանպատակ չեն լինի: Պետությունը հավասար պայմաններ է ապահովում ընտրողների ընտրական իրավունքի իրականացման համար: Ուրեմն հավասար ընտրական իրավունքներով կատարենք մեր վստահությունը ներշնչող ազատ, արդար, թափանցիկ և արժանահավատ ընտրություններ:

Եվ թող ոչ մեկի մտքով անգամ չանցնի կասկածել, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են կեղծվել: Վստահաբար կարող եմ ասել, որ նոր խորհրդարանական Ընտրական համակարգում մասնակցությունն անիմաստ և անտեղի չի լինի: Եվ այս խորհրդարանական ընտրությունները կամրապնդեն մեր ժողովրդի հավատը սեփական ուժերի և ապագայի նկատմամբ ու պետք է կծառայեն ինչպես անձնական բարօրության, այնպես էլ մեր ընդհանուր հայրենիքի հզորացմանը: Վստահ եմ խորհրդարանն ենթարկվելու է լուրջ փոփոխությունների թե կազմի, թե աշխատանքի որակի, թե գործունեության արդյունավետության իմաստով: Չէ որ ստեղծվել են բոլոր պայմանները կա քաղաքական կամք որոշում կայացնողը ՀՀ հպարտ քաղաքացին է լինելու: Փառք Աստծո ստեղծվել է ավելի որակյալ, բարելավված, ավելի ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու հնարավորությունը:

Սա մի ավանդույթ է, որն գոյություն ունի կա ու կլինի մեր երջանիկ Հայաստանում և անշրջելիորեն կգործի մեր հետագա կյանքում: Մենք շատ ենք երազել եկել է այդ ցանկությունն իրականություն դարձնելու ժամանակը: Ցուցաբերենք քաղաքական հասունություն, <<Աչքի լույսի պես>> պահենք այն ամենը, ինչ-որ մենք միասին ենք ստեղծելու կյանքում և նոր քաղաքական իրողություններն արտացոլող խորհրդարանում:

<<Միդիա-Շանգալ>> Եզդիների ազգային
միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյան




Լրահոս