
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դահլիճում կայացած վոլեյբոլի Հայաստանի գավաթի խաղարկության հաղթողներ դարձան ՖԻՄԱ և ԽՄՕՄՄ թիմերը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) լրատվության բաժինը:
Տղամարդկանց պայքարում թիմերը դասավորվեցին հետևյալ հերթականությամբ՝ ՖԻՄԱ, «Ստեփանակերտ», «Դինամո Նորնորք», «Արաբկիր», «Գյումրի» և
«Բժշկական համալսարան», իսկ կանանց մոտ՝ ԽՄՕՄՄ, «Նժդեհ», «Տնտեսագիտական համալսարան» և «Վան»:
«Կանանց առաջնությունում հաճելի անակնկալ մատուցեց ԽՄՕՄՄ թիմը, որը հաղթեց Հայաստանի չեմպիոն «Նժդեհ»ին: Տղամարդկանց մրցապայքարում գեղեցիկ խաղ ցուցադրեց Գյումրին ներկայացնող թիմը»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը: