Մենք պետք է ռևանշ անցկացնենք. Ժոզե Ալդո (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն Armlur.am-ը տեղեկացրել էր, օրերս Լաս Վեգասում կայացավ երկար սպասված UFC 194 մրցաշարը, որի կարևոր իրադարձությունը դարձավ կիսաթեթևքաշային կարգում UFC -ի չեմպիոն Քոնոր ՄակԳրեգորի և անպարտելի Ժոզե Ալդոյի մենամարտը, որն, ի դեպ, ռեկորդային էր, քանի որ ամենակարճն էր մրցաշարում:

December 12, 2015; Las Vegas, NV, USA; Conor McGregor lands punches to win via technical knockout  against Jose Aldo during UFC 194 at MGM Grand Garden Arena. Mandatory Credit: Gary A. Vasquez-USA TODAY Sports

Մենամարտի բացահայտ ֆավորիտ էր համարվում ՄակԳրեգորը, որն ել հաշված վայկյաններում ծանր նոկաուտի ենթարկեց Ալդոյին: Սակայն վերջինս երեկ հայտարարեց, որ անհապաղ ռևանշ է ցանկանում:

Մարզիկը, մասնավորապես, ասել է. «Նա աջով հարվածեց կրծքավանդակիս, ես դրան պատրաստ էի, հետո ես հարձակվեցի, բայց նա ևս մեկ հարված հասցրեց ձախով և հասավ նպատակակետին: Կարծում եմ` այսպիսի մենամարտից հետո մենք պետք է ռևանշ անցկացնենք: Եվ ես պատրաստ եմ վերադարձնել այն, ինչ ինձ է պատկանում»:

1751049-37019146-2560-1440

dy2TP6Xbsu0




Լրահոս