
Հայազգի բռնցքամարտիկ, աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանն (41(30)-8(4)-1) Ավստրալիայում անցկացրել է իր հերթական մենամարտը և 2-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել ֆիլիպինցի Քրիս Պաուլինոյին (14(4)-2(2)-0). տեղեկացնում է fightnews.com-ը։
Այս մրցապայքարում տարած իր հաղթանակով Դարչինյանը նվաճեց երկրորդ թեթևագույն քաշային կարգում WBC վարկածով տարածաշրջանային չեմպիոնի գոտին: