Եգիպտոսում հայտարարել են A321-ում ահաբեկչության փաստարկների բացակայության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եգիպտական հետաքննությունը հայտարարել է փաստարկների բացակայություն մասին, որոնք մատնացույց են անում, որ Սինայի թերակղզում հոկտեմբերի 31-ին ռուսական A321-ը կործանվել է ահաբեկչության պատճառով. փոխանցում է Reuters-ը:

Ավելի վաղ Կահիրեում հայտնել էին ինքնաթիռի կործանման հարցով նախնական զեկույցի նախապատրաստման ավարտի մասին:

«Տեխնիկական քննչական կոմիտեն դեռևս ոչ մի ապացույց չի գտել, որը մատնացույց կանի ինքնաթիռում անօրինական ներխուժմանը կամ ահաբեկչական գործողությանը»,-ասվում է Եգիպտոսի քաղավիացիայի նախարարության հայտարարության մեջ:

Նոյեմբերի 17-ին ՌԴ ԱԴԾ-ն հաստատել էր, որ ինքնաթիռում ահաբեկչություն է իրականացվել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ ուղևորվող ռուսական «Կոգալիմավիա» ավիաընկերության A321 ինքնաթիռը կործանվեց Եգիպտոսում Սինայի թերակղզում, որի հետևանքով 224 մարդ զոհվեց:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս