«Չհանդուրժե՛լ թաղային հեղինակություններ, թաղի տղաներ և այլ երևույթներ»: Այս հանձնարարականը տրվել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից դեկտեմբերի 6-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում ծառայություն իրականացնող ոստիկաններին: Նշենք, որ ոստիկանապետն այս խոսքերն ասել է նոյեմբերի 23-ին ոստիկանությունում տեղի ունեցած օպերատիվ խորհրդակցության ժամանակ:
Այսօր ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանին լրագրողները հարց ուղղեցին, թե կարո՞ղ ենք ենթադրել, որ այդպես էլ ոստիկանությունը չկարողացավ քրեական տարրերին չեզոքացնել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կան տեսաձայնագրություններ, որոնցում պարզ երևում են այդպիսիք:
Հունան Պողոսյանը պատասխանեց, թե բոլոր նրանք, ովքեր իրենց օրենքից վեր են դասում, ոստիկանությունը միշտ ցույց է տալիս իրենց տեղը:
Ավելի մանրամասն՝ ArmLur.am-ի տեսանյութում: