Օդաչուի սխալը չպետք է հանգեցնի ՌԴ հետ ռազմավարական հարաբերությունների խզմանը. Էրդողան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան դեմ է Ռուսաստանի հետ կոնֆլիկտին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Habertürk հեռուստաալիքի հետ հարցազրույցում. գրում է Gazeta.ru-ն:

«Մենք կողմնակից չենք Ռուսաստանի հետ հարաբերությունների սրմանը և ցանկանում ենք շարունակել մեր ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ: Մենք հաջողությամբ զարգացրել ենք հարաբերությունները վերջին 10-11 տարիներին և կողմ ենք դրանց շարունակմանը»,-ասել է Էրդողանը:

Նա նաև նշել է, որ իր համար դժվար է հասկանալ այն, թե ինչի վրա են հիմնված դիտորդների հայտարարություններն այն մասին, որ կործանված Սու-24-ի իրավիճակն արհեստականորեն տեղադրված թակարդ էր 2 կողմերի համար:

«Դեպքը տեղի ունեցավ այն պատճառով, որ անհայտ օդաչուն խախտեց օդային տարածքն ու չպատասխանեց նախազգուշացումներին: Դա մտածելու աոիթ է տալիս: Նա չի լսել նախազգուշացումները: Եվ այդ իրավիճակում մեր օդաչուները կատարել են իրենց պարտականությունները: Դեպքը տեղի է ունեցել օդաչուի սխալի պատճառով»,-նշել է Թուրքիայի նախագահը:

Նա նաև մոտ ժամանակներս սխալը ուղղելու հույս է հայտնել:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս