Ռուսաստանն արդեն հիմար իրավիճակում է հայտնվել. Անկարայի համբերությունը հատել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերություններում Անկարայի համբերությունը մոտենում է ավարտին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն՝ մեկնաբանելով նախօրեին Էգեյան ծովում ռուսական նավի հետ կապված դեպքը, փոխանցում է Reuters-ը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ի առավոտյան «Սմետլիվի» ռուսական ռազմական նավը, որը գտնվել է Էգեյան ծովի հյուսիսային հատվածում հունական Լեմնոս կղզուց 22 կմ հեռավորության վրա,  նախազգուշական կրակ է բացել թուրքական ձկնորսական նավի ուղղությամբ, որը 600 մետրի վրա մոտեցել է ռուսական նավին: Միջադեպի հետ կապված՝ ՌԴ ՊՆ-ն բացատրությունների համար կանչել է Թուրքիայի ռազմական ատաշեին:

«Այնտեղ միայն մեր ձկնորսական նավն է եղել, ռուսական կողմի արձագանքը չափազանված է»,-հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը:

«Ռուսաստանը և Թուրքիան, անկասկած, պետք է վերականգնեն նախկին հարաբերությունները, սակայն մեր համբերությունը սահմաններ ունի»,-հավելել է նա:

Չավուշօղլուի խոսքով՝ Ռուսաստանն արդեն հիմար իրավիճակում է հայտնվել՝ հայտարարելով, որ Անկարան կործանել է ռուսական ինքնաթիռը՝ փորձելով պաշտպանել «Իսլամական պետությանը»:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս