Ասադի բանակը վերադարձրել է Դամասկոսի արևելքում գտնվող ավիաբազայի վերահսկողությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիական բանակը ազգային ոստիկանության ուժայինների աջակցությամբ վերադարձրել է վերահսկողությունը Դամասկոսի արևելքում գտնվող Մարջ-ալ-Սուլթան ավիաբազայում, փոխանցում է РИА Новости-ն:

«Ավիաբազան ազատագրված է: «Ջաբհաթ ան-Նուսրա»-ի և «Ջեյշ ալ-Իսլամ»-ի ահաբեկիչները նահանջել են: Տասնյակ զինյալներ են լիկվիդացվել»,-ասվում է ազգային ոստիկանության հաղորդագրության մեջ:

Աղբյուրի փոխանցմամբ՝ սիրիացի զինծառայողները ոստիկանության հետ շրջափակել են ավիաբազան: Ավիաբազան գտնվում է Սիրիայի մայրաքաղաքից 18 կմ հեռավորության վրա:

Նշվում է նաև, որ օպերացիան սկսվել է մեկ ամիս առաջ: Ահաբեկիչների շարքում մեծ կորուստներ կան: Օպերացիան դեռ մի քանի օր կշարունակվի: Ավիաբազան, ամենայն հավանականությամբ, տարանցիկ կետ կդառնա կառավարական զորքերի համար:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս