
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ոստիկանությունը բերման է ենթարկել Ազատության հրապարակում նստացույցի մասնակից Արամ Թարվերդյանին` 27 օր հացադուլի մեջ գտնվող Հայկ Կյուրեղյանի նկարը և նրա մասին պաստառ ցուցադրելու համար։
«Պահանջում ենք ոստիկանությունից ներկայացնել այն հիմքերը, որի հիման վրա նստացույցի մասնակիցը բերման է ենթարկվել, և անհապաղ ազատ արձակել Հայկ Կյուրեղյանին սպառնացող վտանգի մասին իրազեկող և ահազանգող Արամ Թարվերդյանին»,- նշված է հաղորդագրության մեջ։