Ի պատասխան Բաղդադի կառավարության բողոքների՝ Թուրքիան սկսել է իր զորքերի մի մասի դուրսբերումն Իրաքի տարածքից: Այս մասին հայտնում է DW-ն:
«10-12 տրանսպորտային միջոցներից ավտոշարասյունը, որը տանկեր է ներառում, շարժվում է դեպի հյուսիս»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ թուրքական զորքերի դուրսբերումն իրականացվում է իրաքյան իշխանությունների հետ «նոր համաձայնության» հիման վրա:
Նախորդ շաբաթ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Իրաքի կողմից արված բողոքների հետ կապված Բաղդադ էր ուղարկել 2 բարձրաստիճան ներկայացուցիչների, որից հետո հայտարարել է, որ համաձայնության են եկել թուրքական զորքերի դուրսբերման հարցում:
Անկարան բազմից հայտարարել է, որ Իրաքում թուրքական զորքերի ներկայությունը պայմանավորված է քուրդ զինծառայողների վերապատրաստելու նպատակով, ովքեր մարտնչում են «Իսլամական պետության» դեմ:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան