
Ռուս-թուրքական գագաթաժողովը, որը պլանավորվում էր անցկացնել դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում, չեղյալ է համարվել: Այս մասին լրագրողներին է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Համապատասխանաբար, չի կայանա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:
Ռուս-թուրքական գագաթաժողովը պետք է կայանար Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի կեսերին: Այս մասին երկու երկրների նախագահները համաձայնության էին եկել Անթալիայում G20-ի գագաթաժողովի շրջանակներում:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ ռուս օդաչուի սխալի պատճառով պետք չէ խզել Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունները:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան