«Իրատես de facto» թերթը գրում է. «Ասում են, թե իշխող կուսակցությունը փորձելու է ամբողջովին «վերաձեւել» իր թիմն ու խաղի կանոնները՝ 2017-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին:
Մեր տեղեկություններով, «համապատասխան» մարդիկ արդեն իսկ աշխատում են այն թիմի ու թեկնածուների «քարտեզների» վրա, որոնցով ՀՀԿ-ն կկարողանա դառնալ մրցակցային: Իշխանությունը որոշել է աշխուժացնել երիտասարդական կառույցները, ինչպես արել է հակընդդեմ ճամբարը, ինչպես նաեւ յուր երիտասարդներին «ներդնել» այդ հակընդդեմ կառույցների մեջ, որպես «տրոյական ձի»:
Ասում են նաեւ, որ թեեւ Սերժ Սարգսյանն ապագա «տեսլականների» մասով դեռ իր խաղաքարտերը չի բացում եւ, ըստ լավատեղյակ աղբյուրների, մինչեւ վերջին վայրկյանը՝ ցուցակը կազմելը, չի էլ բացելու, այնուհանդերձ, որոշ «ամենագետներ» արդեն իսկ տեղյակ են նրա մտադրությունների մասին»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: