Բակո Սահակյանը ներում է շնորհել 15 բանտարկյալի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ մայիսի 2-ին, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել ներման խնդրագրերի քննարկման արդյունքների մասին: ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ համաձայն հրամանագրի՝ ներում է շնորհվել 2 դատապարտյալի: Մասամբ ներում է շնորհվել 13 հոգու: Մերժվել է ներում շնորհել 67 դատապարտյալի՝ հաշվի առնելով նախկին դատվածությունները, ազատազրկման վայրից բացասական բնութագրությունը, կատարված հանցագործության բնույթը եւ հասարակական վտանգավորության աստիճանը:




Լրահոս