Ավակովը ջուր է լցրել Սաակաշվիլիի երեսին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինային ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը սոցցանցի իր էջում հայտնել է, որ ի պատասխան Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի մեղադրանքների՝ նրա երեսին ջուր է լցրել, փոխանցում է Lifenews-ը:

Միխայիլ Սաակաշվիլին վերջինիս մեղադրել է կոռուպցիայի մեջ:

Ավակովի և Սաակաշվիլիի միջև վեճը բռնկվել է բարեփոխումների ազգային խորհրդի նիստի ընթացքում:

Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարը սոցցանցի իր էջում, մասնավորապես, գրել է, որ այն հարցին, թե ինչ կապ ունի Սաակաշվիլին Օդեսայի նավահանգստային գործարանի մասնավորեցման գործընթացի հետ, Սաակաշվիլին կորցրել է վերահսկողությունը, հիստերիայի մեջ է ընկել և սկսել գոռալ նրա վրա:

Իր հերթին, Սաակաշվիլին պահանջել է ներկայացնել դեպքի տեսագրությունը՝ Ավակովի պահվածը ոչ արժանավայել և սադրիչ անվանելով:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան  




Լրահոս