
Վիգոյի «Սելտա»-ի իսպանացի հարձակվող Նոլիտոն խաղադաշտից կբացակայի մոտ 4 շաբաթ:
Marca-ն գրում է, որ Իսպանիայի հավաքականի 29-ամյա ֆուտբոլիստն ազդրի վնասվածք է ստացել «Էսպանյոլ»-ի դեմ Պրիմերայի նախորդ տուրի խաղում:
Ընթացիկ մրցաշրջանում Նոլիտոն «Սելտա»-ի կազմում մասնակցել է 15 խաղի՝ խփելով 8 գոլ և դառնալով 5 գոլային փոխանցման հեղինակ: