Կրիշտիանու Ռոնալդուն հնարավոր է առաջիկայում երկարաձգի ակումբի հետ գործող պայմանագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն հնարավոր է առաջիկայում երկարաձգի ակումբի հետ գործող պայմանագիրը:

«Cadena SER»-ը հայտնում է, որ պորտուգալացի ֆուտբոլիստն իսպանական ակումբի հետ նոր պայմանագիր կստորագրի հաջորդ շաբաթ: Ըստ պարբերականի՝ Ոսկե գնդակի եռակի դափնեկրի նոր համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2020 թվականը, իսկ աշխատավարձը կբարձրացվի 3 միլիոն եվրոյով՝ հասնելով 20 միլիոնի:

Ռոնալդուն Իսպանիայի ավարտված առաջնությունում մասնակցել է 36 հանդիպման՝ դառնալով 35 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ:




Լրահոս