«Լիվերպուլ»-ի պաշտպան Դեյան Լովրենը խուսափել է լուրջ վնասվածքից:
Liverpool Echo-ն հայտնում է, որ 26-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել «Վեսթ Բրոմվիչ»-ի դեմ Պրեմյեր լիգայի 16-րդ տուրի մրցավեճում (2:2) և խաղադաշտը լքել է հենակների վրա:
Այսօր կայացած բուժզննումը ցույց է տվել, որ խորվաթի ծնկի կապանները չեն վնասվել և նախնական տվյալներով Լովրենը բաց կթողնի 3 շաբաթ: