Հայաստանի ազգային հավաքականի և Թեհրանի «Էսթեղլալ»ի պաշտպան Հրայր Մկոյանն ընդգրկվել է ֆուտբոլի Իրանի առաջնության 14-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: «Արմենպրես»ի փոխանցմամբ` Մկոյանը լավագույնների թվում է ընդգրկվել varzesh3.comի վարկածով:
Մկոյանը մասնակցել է «Տրակտոր Սազի»ի հետ կայացած մրցավեճին, որն ավարտվել էր գոլազուրկ ոչ ոքիով: «Մկոյանը մեր առաջնության բարձրակարգ լեգեոներներից է և շատ է օգնում «Էսթեղլալ»ին»,-նշել է կայքը: