Հրայր Մկոյանը՝ Իրանի առաջնության առաջին շրջանի խորհրդանշական հավաքականում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազգային հավաքականի և Թեհրանի «Էսթեղլալ»-ի պաշտպան Հրայր Մկոյանն ընդգրկվել է Իրանի առաջնության առաջին շրջանի խորհրդանշական հավաքականում:

Ավելի վաղ 90tv.ir կայքը Մկոյանին ընդգրկել էր Իրանի առաջնության լավագույն լեգեոներների թվում: Մկոյանն Իրանի ընթացիկ առաջնության առաջին շրջանում անցկացրել է 12 խաղ, իսկ «Էսթեղլալ»-ը 30 միավորով ընթանում է երկրորդ հորիզոնականում՝ առաջին տեղում ընթացող թիմից հետ մնալով երկու միավորով:




Լրահոս