
Անկարան չի պատրաստվում փոխհատուցել Սու-24-ի կործանման վնասը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Թանջու Բիլգիչը. փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Գործակալությունը հայտնում է, որ դիվանագետը նման հայտարարություն է արել CNN Turk հեռուստաալիքի եթերում:
«Ռուսաստանի պահանջով` ինքնաթիռի կործանման վնասի փոխհատուցմն անհնար է»,-հայտարարել է Բիլգիչը:
Նախօրեին Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը հայտարարել էր, որ Թուրքիայի հետ հարաբերությունները հնարավոր է կարգավորել միայն 3 պայմանի իրականացման դեպքում. առաջին հերթին` Անկարան պետք է ներողություն խնդրի Սու-24-ի կործանման համար, երկրորդ` գտնի և պատժի ողբերգության մեղավորներին, և, երրորդ` Թուրքիան պետք է հատուցի ինքնաթիռի կործանման վնասը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան