Սիրիայում ռուս զինծառայողները չեն մասնակցի ցամաքային գործողություններին. Շոյգու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն բացառել է Սիրիայում ռազմական գործողություններին ռուս զինծառայողների մասնակցության հնարավորությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարը նշել էր, որ ՌԴ ռազմատիեզերական ուժերը մոտ 4 հազար ռազմական թռիչք են կատարել Սիրիայում՝ ոչնչացնելով «Իսլամական պետության» ավելի քան 8 հազար ռազմական ենթակառուցվածքների օբյեկտներ: Այս մասին նա հայտարարել է ՌԴ ՊՆ կոլեգիայի նիստի շրջանկաներում: Շոյգուն նաև հայտնել է, որ իսլամիստները վերահսկում են Սիրիայի մոտ 70% տարածքը:

ՌԴ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Սիրիայում հատուկ օպերացիայի անցկացման ընթացքում ռուսական ավիացիան «Իսլամական պետության» ավելի քան հազար նավթային ցիստեռն է ոչնչացրել:

Սեպտեմբերի վերջից ռուսական ինքնաթիռներն ավիահարվածներ են սկսել հասցնել ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս