
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսեյ Մեշկովը հայտարարել է, որ թուրքական կողմի գործողություններն իրական սպառնալիք են ներկայացնում Ռուսաստանի համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Թուրքիայի գործողությունները, իսկ առանձին հարցերով, նրա անգործությունը, սպառնալիք են ներկայացնում ՌԴ անվտանգության և ռուս քաղաքացիների համար»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ հենց սա է երկկողմ հարաբերությունների դադարեցման պատճառը:
Ավելի վաղ հաղորդվում է, որ Ռուսաստանը նոր պատժամիջոցներ է պատրաստում Թուրքիայի դեմ: Սահմանափակումները կտարածվեն շինարարական ծառայությունների ներմուծման, հյուրանոցների ծառայությունների, փայտամշակման, ինչպես նաև Թուրքիայում ՌԴ ավիաընկերությունների քաղաքացիական անձնակազմի վերապատրաստմանը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան