Օդանավակայանի ավտոկանգառից ուղեբեռ գողացողը հայտնաբերվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 2-ին, ժամը 19.05-ին, “Զվարթնոց”օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանի ավտոկանգառից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 46-ամյա Ռոման Խ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա ապրիլի 29-ին, ժամը 20.40-ի սահմաններում, նշված ավտոկանգառից գողացել է անհայտ քաղաքացու ճամփորդական ուղեբեռը:
Գողոնն առգրավված է: Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողի անձը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են քննչական բաժանմունք:




Լրահոս