«Իսլամական պետություն»-ը հարձակում է գործել Իրաքում տեղակայված թուրքական ռազմակայանի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետության» զինյալները սկսել են հրթիռային հարվածներ արձակել Իրաքի հյուսիում տեղակայված թուրքական ռազմակայանի ուղղությամբ, փոխանցում է Reuters-ը:

Այս մասին հայտարարել են քուրդ զինծառայողների աղբյուրները:

Նշվում է, որ արձակված հրթիռները Մոսուլ քաղաքի հյուսիսում գտնվող քրդական դիրքերի վրա ահաբեկիչների հարձակման մի մասն է դարձել:

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է Իրաքում Թուրքիայի ռազմական ներկայության պահպանման պլանների մասին:

Հիշեցնենք, որ Իրաքը դիմել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ բողոքելով թուրքական իշխանությունների գործողություններից, որոնք հրաժարվում են դուրս բերել թուրքական զորքերը Մոսուլից:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս