Մյունխենի «Բավարիա»-ի պաշտպան Դավիդ Ալաբան ճանաչվել է 2015թ․ Ավստրիայի լավագույն ֆուտբոլիստ:
APA-ն գրում է, որ Ավստրիայի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստը 5-րդ անգամ է արժանանում նման պատվի, և դա համարվում է ռեկորդային ցուցանիշ։ Այդ ցուցանիշով նախկինում ռեկորդակիր էր Իվիցա Վաստիչը: Վերջինս 4 անգամ է ճանաչվել Ավստրիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ։
Այս տարի Ալաբան քվեարկության արդյունքում գերազանցել է Կիևի «Դինամո»-ի պաշտպան Ալեքսանդր Դրագվիչին: