
ilur .am-ը ահազանգ ստացավ, որ այսօր առավոտյան Ավանի 1/8 ընտրական տեղամասը բացվելուց հետո, երբ բացել են չհրկիզվող պահարանը՝ քվեարկությունը սկսելու համար, պարզվել է, որ պահարանից բացակայում է տեղամասային կնիքը: Այն ի դեպ, երեկ երեկոյան հանձնաժողովի անդամները տեղադրել էին չհրկիզվող պահարանում եւ փակել են: Այժմ կազմվում է արձանագրություն: