Ընտրական գործընթացների հասարակական վերահսկողության և ընտրախախտումների Iditord .am կայքը առավոտյան 9.00-ի դրությամբ գրանցել է 33 հաղորդագրություն:
Մայիսի 4-ին Նոր Նորքի 2-րդ զանգվածում ՀՀԿ-ի նախընտրական շտաբի ներկայացուցիչները Գայի 5 հասցեում բաժանում են ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանի քարոզչական բուկլետները: Այս մասին iLur .am-ին ահազանգել են Նոր Նորքի բնակիչները, ովքեր վստահեցրել, որ հարկ եղած դեպքում կարող են նաև վկայություն տալ:
Հիշեցնենք, որ մայիսի 4-ը լռության օր է, և ընտրական օրենսգրքի համաձայն՝ արգելվում է ցանկացած տիպի քարոզչություն իրականացնել:
Ճնշումներ կամ հարկադրանք
Ընտրակաշառք է բաժանվում նաև Խարբերդի 7-րդ փողոցում:
Նորքի 2-րդ զանգվածում՝ թիվ 164 դպրոցի տնօրենը հավաքել է անձնակազմին և հորդորել-ստիպել քվեարկել Տարոն Մարգարյանին: Եղիա Թադևոսյան 10, 11, 12 շենքերի բնակչներին շանտաժ են անում՝ իբրև թե նախկին ընտրություններում գումար եք վերցրել, սակայն չեք քվեարկել, իսկ հիմա պետք է կամ քվեարկեք Տարոն Մարգարյանին կամ վերադարձնեք գումարը:
Ընտրակաշառք
Չարենցի փողոցի տարբեր հատվածներում գումար են բաժանում Համլետ Մկրտչյանը, ոմն Ռուզաննան և թաղային լիազոր Ռիման:
Մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ արդեն սկսվել է համատարած ընտրակաշառքի բաժանումը: ՀՅԴ նախընտրան շտաբին կից գործող թեժ գիծը շարունակում է ստանալ ահազանգեր ընտրակաշառքի մասին: Եվ այսպես, Կենտրոն համայնքում (Սիլաչի) ընտրակաշառք է բաժանում համատիրության աշխատող Լիլիթը:
Հանձնաժողովի անդամների անօրինական գործունեություն
ilur .am կայքը ահազանգ է ստացել այն մասին, որ Քանաքեռ Զեյթունում գտնվող թիվ 3/19 տեղամասում՝ վիճակահանությունը անելուց և քվեաթերթիկները կնքելուց հետո, երբ հանձնաժողովի անդամները դրանք սկսել են դնել չհրկիզվող պահարանում, հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահը վերցրել է բոլոր 3 կնիքները և դուրս եկել տեղամասից: