Այսօր ժամը 08.00-ից Երևանում մեկնարկել է ավագանու ընտրությունների քվեարկությունը: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում ներկայացրեց առաջին տեղեկությունները ընտրությունների ընթացքի վերաբերյալ:
Ըստ Մուկուչյանի`առավոտից մինչ այս պահը դեռևս որևէ խնդիր ընտրությունների անցկացման վերաբերյալ չի առաջացել:
ԿԸՀ նախագահի խոսքերով`այս անգամ դրոշմակնիքի հետ կապված խնդիրներ ևս չկան: Մինչ ընտրությունները համապատասխան թանաքանյութն անցել է փորձարկում:
“ՏԸԸ կազմերում ընդգրկված 3712 քաղաքացիներից առավոտյան տեղամասային ընտրական հանձնաժողովներ չի ներկայացել 12 քաղաքացի: Ըստ նշանակումների՝ պատկերը հետևյալն է. երկուսը նշանակված են եղել ԸԸՀ-ի կողմից, բացակայող ութ քաղաքացիներ նշանակված են եղել “Ժառանգություն” խմբակցության կողմից, երկուսը`ՀՅԴ-ից”,-ասաց Տիգրան Մուկուչյանը:
lurer .com