
Աջափնյակ վարչական շրջանի 6․01 ընտրատեղամասում վաղ առավոտից նկատվում էին կուտակումներ: “Բարև Երևան” դաշինքի վստահված անձն այդ կապակցությամբ աղմուկ բարձրացրեց, ինչի պատճառով վեճ առաջացավ նրա և հանձնաժողովի անդամների միջև:
Բացի այդ, նույն ընտրատեղամասում “ԲարգավաՃ Հայաստան” կուսակցության ավագանիների համամասնական ցուցակում ընդգրկված Գրիգոր Գրիգորյանը պարբերաբար ելումուտ էր անում տեղամաս, որն արգելվում է օրենքով, ինչն էլ իր հերթին առաջացնում էր հանձնաժողովի նախագահի զայրույթը:
Մանրամասները կարող եք դիտել տեսանյութում:
1in .am