
“Թրանսփերանսի ինթերնեյշնլ” հակակոռուպցիոն կենտրոնը տեղեկացնում է, որ 7/15 – գյուղխորհուրդ, Հաղթանակ 6փ. 1-ում ընտրողների փոխադրում և կուտակումներ են տեղամասից դուրս: Ծերանոցից գազելով մարդկանց բերել են ընտրատեղամաս, որի արդյունքում կուտակումներ են առաջացել:
13/9 – Թիվ 120 դպրոց, Խորենացու 207՝ անձնագրում դրվող կնիքների հետ կապված խնդիրներ:
13/6 – Թիվ 70 դպրոց, Սարի թաղի 3փ., 44-ում նկատվել է անօրինական քարոզչություն, հանձնաժողովի անդամների սխալ աշխատանք, կողմնակի անձանց ներկայություն և կուտակումներ տեղամասում: