
4-րդ գյուղի թիվ 80 մանկապարտեզում գտնվող 7/15 ընտրատեղամասում (Հաղթանակ թաղամաս) այս պահին մեծ կուտակումներ են: “Գազել” մակնիշի մեքենաներով ընտրատեղամաս են բերել ծերանոցի ընտրողներին: Մեքենաներից մեկի վրա փակցված է 82 համարի երթուղու ցուցանակը:
“Հետք”-ի լրագրողն ու օպերատորը մոտեցել են կուտակումներին եւ փորձել աշխատել: Լրագրողից պահանջել են ցույց տալ փաստաթուղթը, ինչը նա թողել էր մեքենայի մեջ: Մինչ կբացատրեր, թե հիմա կվերադառնա եւ կբերի մեքենայից, հանձնաժողովի նախագահ Սամվել Զախարյանը նրան հրելով դուրս է հանել ընտրատեղամասից: Իսկ մեկ այլ անձ նրան հետեւել է մինչեւ մեքենան՝ գոռալով. “Ո՞ւր ա բեյջդ, սաղ դուք եք սարքում, լրագրողներդ”: “Հետք”-ի լրագրողն այս պահին փաստաթղթով վերադարձել է տեղամաս: